Home / Հայաստան / Աշոտյանի պատճառով Բրյուսովի համալասարանը կարող էր զրկվել ուսանողներից և շենքից. ԵՊԼՀ

Աշոտյանի պատճառով Բրյուսովի համալասարանը կարող էր զրկվել ուսանողներից և շենքից. ԵՊԼՀ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ աբսուրդային էր համարել Վ.Բրյուսովի անվալ պետական լեզվաբանական համալսարանի կազմալուծման մասին (ՀՀ մանկավարժական համալսարանի հետ միաձուլմանը կամ ԵՊԼՀ-ի շենքի վաճառքը) մեկնաբանությունները: Այսօր աԵՊԼՀ-ն արձագանքել է այդ մեկնաբանություններին` նշելով, որ նման լուրերի համար հիմք կարող են ծառայել նախարար Աշոտյանի գործունեությունը, նրա արձակած հրամանները և համալսարանին ուղղված  գրությունները:

«Որպես օրինակ հրապարակենք ՀՀ ԿԳՆ 12.03.2010թ. 95-Ա/Ք հրամանը՝ 031100-«Լեզվաբանություն» և 031200-«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու հայտը մերժելու մասին:

Եթե այդ հրամանը մտներ ուժի մեջ, ապա բուհը կզրկվեր «Լեզվաբանություն» և «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտություններից, իսկ ԵՊԼՀ ուսանողները պիտի տեղափոխվեին լիցենզավորված այլ բուհեր», – ասված է ԵՊԼՀ-ի հայտարարության մեջ:

Այդ դեպքում, Համալսարանում մնալու էր 3 մասնագիտություն՝  մանկավարժություն, միջազգային լրագրություն, կրթության կառավարում՝ մոտ 4000 ուսանողից մոտավորապես ունենալով 400 ուսանող:

Ըստ ԵՊԼՀ-ի` բնական է, որ նման բուհի գործունեությունը դժվար թե համարվեր նպատակահարմար, և այն կմիացվեր համապատասխան պրոֆիլ/ուղղվածություն ունեցող բուհի, ավելին՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն շենքը ենթակա կլիներ վաճառքի:

«Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից», – ասված է հայտարարության մեջ: