Արտաշատ քաղաքում և հարակից գյուղերում ՕԵԿ կուսակցությունը որպես ընտրակաշառք բջջային հեռախոսներ է բաժանում: Սովորական, շուկայում մոտ 10,000 դրամ արժեք ունեցող հեռախոսները ստանալու համար բնակիչները ներկայացնում են իրենց անձնագրերը և խոստանում ընտրել ՕԵԿ-ին:
Հեռախոսները ստանալու համար բնակիչներին հորդորում են այցելել ՕԵԿ-ի ներկայացուցիչների տներ: Այս մասին Epress.am-ին հայտնել են Արտաշատի բնակիչները: