հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում ընտրությունները ԽՍՀՄ-ից լավ են, բայց 5000 տրակտոր բաժանել են

Հայաստանում ընտրությունները ԽՍՀՄ-ից լավ են, բայց 5000 տրակտոր բաժանել են

Երեկ Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունները խորհրդային ժամանակների ընտրություններից որակապես ավելի բարձր մակարդակի են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար Ֆրանկո Խավիեր դե Դոնեան:

Նա նշել է, որ ԱԺ ընտրությունների օրն անցել է բավարար խաղաղ մթնոլորտում: Նախորդ` 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ համեմատ որոշ ոլորտներում առաջընթաց է գրացնվել, որոշ ոլորտներում` իրավիճակը չի փոխվել, իսկ որոշ հարցերում` հետընթաց կար:

Դե Դոնեայի խոսքով` դիտորդների անելիքը հենց այդ թերությունները իշխանություններին ներկայացնել է, որպեսզի հաջորդ ընտրություններն էլ ավելի լավը լինեն:

«ՀՀ ընտրությունները բնութագրված են մրցակցային, մեծ մասամբ խաղաղ ընտրարշավով: Միաժամանակ մտահոգության առիթ հանդիսացավ անհավասար մրցակցային դաշտը, ինչը պայմանավորված էր ընտրողների վրա ճնշումներով: Մինչ քվեարկության օրն ամեն ինչ պրոֆեսիոնալ է արվել և իրավական բարելավված մթնոլորտում: Ի սկզբանե լավատեսական լինելու պատճառներ ունեինք: Հարգանք էր դրսևորվել հավաքների ազատության, ԶԼՄ-ների հանդեպ, վերանայվել էր ընտրական օրենսգիրքը», – նշել է եվրոպացի դիտորդը:

Ինչևէ քվեարկության օրը դիտորդները նկատել են մի շարք խախտումներ:

Դե Դոնեան նշել է, որ, օրինակ, օրենքը նախատեսում է համակարգ, ըստ որի շահագրգիռ կողմերը ներկայացնեն բողոքներ, մինչդեռ հանձաժողովի նախագահները չէին ընդունում գանգատներ, ինչի շնորհիվ դատարան դիմել հնարավոր չի լինի հետագայում: Դիտորդն ասել է նաև, որ խոշոր նվիրատվություններ են  արվել հանրապետության ողջ  տարածքում: Օրենքը արգելում է ընտրարշավ դպրոցներում, սակայն որոշ կուսակցությունները օգտվել են ուսուցիչների ծառայություններից, դպրոցների շենքերն են օգտագործել և չեն պատժվել:

«Միջազգային պարտավորությունները, որոնք կամովին ստանձնվել էին չհարգվեցին: Վստահություն և հարգանք տարածելու համար ԿԸՀ-ն պետք է հրապարակի առանձին ընտրատեղամասերի ցուցակները», – ասել է դե Դոնեան:

Բանախոսը նկատել է, որ իրենց պատրաստած զեկույցը պետք չէ համարել ընտրական գործընթացի վերջը, այլ այն սկիզբը պետք է լինի` եկող տարի կայանալիք  նախագահական ընտրությունների պատրաստությունների համար:

«Երբ մի կուսակցության հետ կապված կազմակերպություն 5000 տրակտոր է բաժանում (դիտորդը չի նշել կուսակցության անունը-խմբ.), դա չի կարող չազդել ընտրողների վրա, սա մի հարց է, որ թողնում ենք ԿԸՀ-ի վրա:  Իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն նաև ուսուցիչներին օգտագործելու դեպքերի վրա և քննություն անցկացնեն ու պատժեն  այդ լծակները օգտագործողներին»,- ասել է դիտորդական խմբի ղեկավարը: