Home / Հայաստան / Ինչ առավելություն են տալու բիոմետրիկ անձնագրերը հայաստանցիներին

Ինչ առավելություն են տալու բիոմետրիկ անձնագրերը հայաստանցիներին

Հունիսի 1-ից Երևանում հին անձնագրերից բացի կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերն ու նույնականացման քարտերը: Այս մասին լրագորղների հետ ահնդիպման ժամանակ հայտարարել է  ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:  Բիոմտերիկ անձնագրերը չեն պարտադրվելու մարդկանց: Բիոմկետրիկ անձնագրերը կարժենան 25 000  դրամ, նույնականացման քարտերը` 3000 դրամ:

Այդ  անձնագրերում կլինեն  անձի մատնահետքերը, ստորագրությունը և լուսանկարը: Հովհաննես Քոչարյանը նաև ասել է, որ հին անձնագրերով ևս մարդիկ կարող են մեկնել արտերկիր, սակայն բիոմտերիկ անձնագրերը  ԵՄ երկրներ մեկնելու համար գործընթացն առավել հեշտացնում են, քանի որ այդ երկրներում օգտագործվում են հենց այդ անձնագրերը: Քոչարյանի խոսքով` ապագան հենց բիոմետրիկ անձնագրերինն է:

Նա նաև վստահեցրել է, որ մատնահետքերի առկայությունը բիոմետրիկ անձնագրերում օպերատիվ հետախուզական կամ  քննչական գործողությունների նպատակով չեն օգտագործվելու:

Ըստ Քոչարյանի` նույնականացման քարտի հետ կապված նվազելու է պաշտոնյաների հետ շփումը, և ինտերնետի միջոցով արդեն նույնականացման քարտով են սկսելու գործարքներ անել:

Նշենք նաև, որ հունիսի 1-ից  նույնականացման քարտերի  ու բիոմետրիկ անձնագրեր ստանալու գործընթացը  կսկսվի ամբողջ Երևանում, Գյումրիում և Վանաձորում և աստիճանաբար կտարածվի նաև մյուս մարզերում: