Home / Հայաստան / Նոր Նորքի ղեկավարը ազատվել է աշխատանքից. նրան փոխարինել է քաղաքապետարանի աշխատակիցը

Նոր Նորքի ղեկավարը ազատվել է աշխատանքից. նրան փոխարինել է քաղաքապետարանի աշխատակիցը

Մայիսի 21-ին  իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Երևանի քաղաքապետի որոշմամբ` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: