Առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
«Հայտնի է, որ նա այնտեղ էր ընդգրկվել որպես կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար: Սակայն հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիայի մաս կազմելուց, ի թիվս այլ պաշտոնների, հնարավոր է` լքի նաև սա: Լուրեր են շրջանառվում նաև, որ Ծառուկյանը գուցե հրաժարական տա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից», – նշում է թերթը` ընդգծելով, սակայն, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին լուրերը:
Ինչ վերաբերում է ԱԱԽ-ի անդամի պտոնին, ապա Զոհրաբյանն ասել է, որ տեղեկություններ չունի:
Ըստ ԲՀԿ-ականի` դա պարզ կլինի Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո, ով երկրից դուրս է գտնվում: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստան կգա մայիսի 30-ին և կմասնակցի ԿԸՀ-ում մանդատ ստանալու պաշտոնական արարողությանը: