«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմադիր դաշտում չէ, այլ այլընտրանքային կառուցողական դաշտում է: Այս մասին երեկ ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ում «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը հարցրել է, թե ինչպես է Բալասանյանն իրեն պատկերացնում ընդդիմադիր դաշտում և առանց փոխնախագահի պաշտոնի:
«Ինչ վերաբերում է իմ փոխնախագահ լինել-չլինելուն, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, դա սովորական քաղաքական պաշտոն էր: Մի օր կա, մի օր չկա», – ասել է Բալասանյանը: