Home / Հայաստան / Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, վստահ է Թոմաս դե Վաալը

Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, վստահ է Թոմաս դե Վաալը

Նախորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած արյունոտ փոխհրաձգությունները, որոնք 9 զինվորների մահվան պատճառ դարձան` (5 ադրբեջանցի զինվոր, 4` հայ), «սառեցված» Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեպի զինված պատերազմ չեն տանի, ինչպես 90-ականներին: Թուրքական Sunday’s Zaman պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

«Ես այստեղ նոր պատերազմի մեկնարկ չեմ տեսնում», – ասել է նա:

Փորձագետը վստահ է, որ թեև Ադրբեջանը ավելի շահագրգռված է նոր հակամարտություն սկսելու մեջ, այդուհանդերձ պետականաշինության և հարստության կուտակման այս պահպանողական փուլում այն զերծ կմնա ռազմական գործողություններից:

Դե Վաալի կարծիքով` շփման գծում իրականացվող այս գործողությունները երկու կողմերն օգտագործում են միջազգային հանրության ուշադրությունն իրենց վրա պահելու համար.

«Ցավոք սրտի, երկու կողմերն էլ կարող են օգտագործել հրադադարի ռեժիմը «հիշեցնելու» համար միջազգային խաղացողներին, թե ինչպիսի վտանգներով է հղի Ղարաբաղի հակամարտությունը: Վախենամ, որ այն ինչ տեղի ունեցավ, հենց նման դեպք էր»:

Ըստ փորձագետի` իրավիճակը այս պահին այնքալ էլ վտանգավոր չէ: