Հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավան քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ փլուզվել է Չարենցավանի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը:
Դժբախտ պատահարի հետևանքով փլատակներում մնացել և մահացել է Չարենցավանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Բաբայանը, որի դիակը գրեթե մինչև կեսօր չէր հայտնաբերվել:
Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 08.00-ին, և 11:39-ին փլատակներում հայտնաբերել են զոհվածի մարմինը, և որոնողական աշխատանքներն ավարտվել են:
ԱԻ նախարարության կայքը նշում է, որ դեպքից երկու օր առաջ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը կաթսայատան ծխնելույզի ապամոնտաժման աշխատանքը ձեռնարկողներին նախազգուշացրել էր դրա փլուզման հնարավոր վտանգի մասին: