ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն ազատման դիմում է գրել, գրում է «Ժողովուրդը»:
Մինչ այդ Հունանյանը գտնվում էր արձակուրդի մեջ: Թերթի հետ զրույցում նա ասել է, թե մամուլի քարտուղարը ևս պետք է իր ղեկավարի հեռանալուց հետո հեռանա այնտեղից. «Պարոն Քուշկյանի հետ եմ միշտ աշխատել և չեմ ցանկանում ուրիշի հետ աշխատել, դրա համար էլ ազատման դիմում եմ գրել»: