ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել, գրում է «Հայկական ժամանակը»՝ նշելով, ով նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով:
Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է նախագահական նստավայրում է, և սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, և նա ազատ կարձակվի: Սակայն, այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում: