Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի ներկայությամբ, Սևանում մեքենան սխալ կայանելու համար օրերս վիճաբանել, ապա հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն` Սևակ Ստեփանյանին: Այս մասին հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ստեփանյանն այժմ հիվանդանոցում է, և այսօր նրան պետք է վիրահատեն: Վնասվածքի բնույթի մասին օրաթերթը չի հայտնում: