Home / Հայաստան / Թերթը եզրակացրել է, որ միկրոավտոբուսներով երթևեկելու գինը կարող է թանկանալ

Թերթը եզրակացրել է, որ միկրոավտոբուսներով երթևեկելու գինը կարող է թանկանալ

Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում Երևանի ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապես` միկրոավտոբուսների ուղեվարձը կթանկանա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Այս հետևությունը թերթն արել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ստացած պատասխանից հետո:

«Ըստ այդ պատասխանի, միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով գործող ուղեվարձի փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում: Այսինքն, թեև արդեն իսկ պայմանագրերը կնքված են, բայց չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են վերակնքվել արձանագրելով ուղեվարձի փոփոխված գինը: Թե որքան է տևելու այդ «աոաջիկա»-ն, հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ միկրոավտոբուսների ուղեվարձը կթանկանա, երբ, ըստ փորձագետների, մարտին բարձրանա գազի գինը: «Առաջիկայում չի նախատեսվում» նաև ավտոբուսների ուղեվարձի փոփոխություն: Այս դեպքում համապատասխան պայմանագրեր ընդհանրապես չկան: Առայժմ», – գրում է թերթը: