Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ իտալական «Յուվենթուսի» դեմ կայացած Չեմպիոնների Լիգայի հանդիպումից հետո ասել է, որ իր թիմը մրցակցից լավ հանդես եկավ:
«Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մխիթարյանը հայտարարել է, որ իտալական ակումբն իրենց ոչնչով չզարմացրեց:
«Ես կարծում եմ, որ մենք ավելիլավ էինք խաղում: «Շախտյորի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն ինչ արեց հաղթանակի համար, և մարզիղչը մեզանից գոհ էր: Բայց չի կարելի ասել, որ հանդիպման արդյունքը մեզ բավարարեց: Մենք շատ պահեր ունեինք, որոնք կարող էին հաղթանակ բերել», – ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: