ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ է, թե ովքեր են ՀՀԿ-ի այն պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անձռենմխելիությունից զրկելու միջնորդությանը: Այսօր այս մասին Սահակյանն ասել է ԱԺ-ում հայտարարությունների ժամին: Անունները, սակայն, ՀՀԿ-ականը չի հնչեցրել:
Սահակյանին հարցրել են, թե արդյոք նա կիսում է իր կուսակից պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքը վեց դեմ քվեարկած պատգամավորների մասին` «գյուղ չկա, որ շուն չլինի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ պատգամավորն ուղղակի իր մտահոգությունն է հայտնել:
«Ես կարծում եմ, որ շատերը մեր ռազմավարությունից տեղյակ չեն եղել, պարզապես ՀՀԿ-ին վայել չէր, որ ինչ-որ մեկը դեմ է քվեարկել»,- ասել է Սահակյանը և հավելել, որ «լրագրողները շատ չպեղեն, քանի որ պեղումները վտանգում են քաղաքականությունը»:
Նշենք, որ Օսկանյանի գործով միջնորդության քվեարկությանը մասնակցել են միայն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի 6 պատգամավորները: Մամուլում տարածված լուրերի համաձայն 6 դեմ քվեարկողները եղել են ՀՀԿ-ից, ինչն էլ այսօր, փաստորեն, հաստատել է Գալուստ Սահակյանը: