2012 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 587.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 589.1 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարություն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.5%-ով կամ 35.7 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%‑ով կամ 22.2 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 1.2 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված շուրջ 57.4 մլրդ դրամի դիմաց: