Home / Հայաստան / Հայաստանը սկսում է նախապատրաստվել Իտալիայի հետ խաղին. կազմը հայտնի է

Հայաստանը սկսում է նախապատրաստվել Իտալիայի հետ խաղին. կազմը հայտնի է

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը հոկտեմբերի 12-ին Երևանում 2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խաղում հանդիպելու է Իտալիայի ընտրանուն:

Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի ավարտից հետո կազմը կարող է համալրվել ևս մեկ ֆուտբոլիստով:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ից է սկսում Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

Հիշեցնենք, որ Իտալիայի հետ խազին բացակայելու են Սարգիս Հովսեփյանը, ով ավարտել է կարիերան, Լևոն Հայրապետյանը, ով վնասվածք ունի և որակազրկված Մարկոսն ու Գևորգ Ղազարյանը:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Միկա»

Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան

Հրայր Մկոյան, «Շիրակ»

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Էդգար Մալաքյան, «Վիկտորիա», Պլզեն, Չեխիա

Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան