ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշոտանանկության մասին լուրերին նորմալ է վերաբերվում: Այս մասին նա ասել է այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Էս հարցը նույն ձևակերպումով ամեն անգամ ինձ հետ հանդիպման ժամանակ դուք հնչեցնում եք և իմ պաատսխանն էլ միշտ նույնն է լինում: Նորմալ եմ վերաբերվում, որովհետև դա քաղաքական պայքարի ձևերից մեկն է և այդ ավանդույթը վաղուց է ՀՀ-ում կիրառվում: Եթե հիշում եք, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էլ այդ հարցին մշտապես պատասխանում էր, ասում էր, որ այդ հարցը մշտապես հնչում էր ԱԺ-ում՝ գարնանային նստաշրջան, աշնանային նստաշրջան: Մենք նորմալ ենք դրան վերաբերվում և հանգիստ»,- ասել է վարչապետը:
Լրագրողները հարցրել են, որ թեև վարչապետը նշում է, թե դա քաղաքական պայքար է, ինչո՞ւ է այդ պայքարը հատկապես իր դեմ տարվում, Տիգրան Սարգսյանը պատասխանել է.
«Կան քաղաքական ուժեր, որ այդպիսի ցանկություններ ունեն՝ պայքարել նաև կոնկրետ այս կամ այն քաղաքական գործչի դեմ: Դրան էլ ես նորմալ եմ վերաբերվում», – նշել է վարչապետը: