Պետական դավաճանությանն օժանդակելու հոդվածով առաջին ատյանի դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատորղական հիմնարկում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Աշոտ Չտրկյանը նշել է, որ բողոքում է իր դեմ կայացրած անարդար վճռի դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Չտրկյանի և 5 այլ մեղադրյալների դեմ կայացրած վճիռը:
Տեսանյութում Աշոտ Չտրկյանն է դատարանի դահլիճում՝ վճիռը հրապարակելու օրը՝ ապրիլի 6-ին: