ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշել է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրեն ուղարկված պատասպանում 3 իրականությանը չհամապատասխանող պնդում է արել:
Փաշինյանի հարցումը կապված է եղել ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի վաճառքի հետ, որում տեղակայված է ԱԳ նախարարությունը: Հիշեցնենք, որ շենքը վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը, ով պատրաստվում է այն հյուրանոց դարձնել:
«Առաջինը՝ Հրայր Թովմասյանն իր պատասխանում պնդում է, որ տվյալ գործարքը քաղաքաշինական ծրագիր չէ: Ես ուզում եմ տեղյակ պահել կառավարությանը, որ, քաղաքաշինության մասին օրենքի համաձայն, շենքերի շինությունների շահագործումը նույնպես քաղաքաշինական ծրագիր է: Իսկ սա նշանակում է, որ քաղաքաշինական այս ծրագրի իրականացման ժամանակ, պետք է հանրությունը լիարժեք մասնկացություն ունենար: Այս կապակցությամբ պատասխանում նշված է, որ հանրային քննարկումների համար կարգ նախատեսված չէ: Էլի ուզում եմ տեղեկացնել, որ, համաձայն քաղաքաշինության մասին օրենքի, ձեր կառավարությունը պետք է այդ կարգը հաստատեր, եթե կարգը հաստատված չի, նշանակում է` կառավարությունը լավ չի աշխատել:
Երրորդը՝ Հրայր Թովմասյանը պատասխանում պնդում է, թե մամուլում հրապաարկումները նշանակում են, որ հանրությունը լիարժեք մասնակցություն է ունեցել գործարքին: Իմ ձեռքի տակ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտարարությունը, որտեղ կառավարությանն առընթեր մարմինը 2012 թվականի մարտի 27-ին հերքել է կառավարության տվյալ մասնաշենքը վաճառելու մասին մամուլում հրապարակված տեղեկությունները: Ուստի, այնուամենայնիվ, հարցս հետևյալն է, ո՞նց են տեղի ունենում այդ շենքերի վաճառքները: Ո՞նց եք որոշում, որ այս շենքը պետք է վաճառել կամ պետք չի վաճառել Արդարաադտության նախարար Հրայր Թովմասյան», – ԱԺ-ում իր հարցման մեջ տեղ գտած հարցը ևս մեկ անգամ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը:
Թովմասյանը նշել է, որ եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ առաջադնորդվեն, ապա ՀՀ-ում տարեկան գրանցվող մի քանի տասնյակ հազար առք ու վաճառքի ձևակերպումները պետք է դիտարկել որպես քաղաքաշինական ծրագրեր:
«Ես, ըստ էության, ասելիք չունեմ: Ինչպես է որոշում կառավարությունը, կարդացեք Սահմանդրությունը, որտեղ գրված է, որ կառավարությունը տնօրինում, տիրապետում և օգտագործում է՝ կառավարում է պետական սեփականությունը», – ասել է Թովմասյանը:
Խոսելով նաև մարտի 27-ի որոշման մասին՝ նախարարը նշել է, որ այն ժամանակ շենքը վաճառվելիս չի եղել:
«Ինչ վերաբերում է սրա հրապարակայնությանը, ապա թերևս կառավարության որոշմամբ է եղել, որը ոչ մեկի համար գաղտնքի չէ: Կառավարության անդամները տարբեր առիթներ են ունեցել մամուլով այդ ամբողջը ներկայացնել, հնարավոր է եղել լսել նաև ոլորտի մասնագետների հարցերը:
Կառավարությունը գտնում է, որ այս վաճառքը շատ հստակ է՝ ի տարբերություն 90-ականների սկզբին, երբ հայտնի չէր՝ ո՞ւմ են վաճառում, ինչո՞ւ են վաճառում:
Կառավարությունն արդյունավետ է կիրառել իր պետական սեփականության օգտագործման տնօրինման գինը», – նշել է Թովմասյանը:
Փաշինյանը, իր հերթին, խնդրել է կառավարության և մեծամասնության (ՀՀԿ-ի) անդամներին իր հարցերին ի պատասխան 90-ականները չհիշեցնել:
Որովհետև նույն կառավարության և ԱԺ-ի մեծամասնության ներկայցուցիչներից շատերը, ի տարբերություն ինձ, 90-ականների իշխանավորներին սուրճ էին մատուցում, իսկ ես մամուլի էջերում նույն կերպ քննադատում էի իշխանությանը, այդ թվում՝ այս դահլիճում ներկա շատերին: Երկրորդը՝ խոսքը անշարժ գույքի մասին չէ, խոսքը կառավարության հրապարակի շենքի մասին է և կառավարությունը տնօրինում է ոչ թե իր նախնիներից ստացված սեփականությունը, այլ ժողովրդի սեփականությունը, պետության սեփականությունը», – հայտարարել է ՀԱԿ պատգամավորը:
Նրա խոսքով՝ կառավարությունն այդ շեքների սեփականատերը չէ, որպեսզի «ինչպես ուզում է, տնօրինի:
«Ես ձեր պատասխանից հետո ուզում եմ շատ կառուցողական առաջարկ անել: Ձեր կառավարությունը թող նախագահի նստավայրից, ԱԺ-ի, կառավարության, մարզպետարանների շենքերին մեծ ցուցանակներով կախի այդ շենքերի գները, որպեսզի մարդիկ իմանան, որ ցանկացած շենք ենթակա է վաճառքի, և, կարծում եմ, որ դա նաև կխթանի զբոսաշրջությունը: Ես կարծում եմ՝ աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կշտապեն գալ Հայաստան տեսնելու համար, թե այդ ինչ երկիր է, որ այսպիսի կառավարություն ունի, որն այդպես՝ ուղղակի ձեռքի շարժումներով, առանց բարդույթի, առանց հանրությանը տեղյակ պահելու օտարում է հանրությանը պատկանող գույքը», – ասել է Փաշինյանը:
Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ «ժողովրդի սեփականություն» կատեգորիա քաղաքացիական օրենսգրքում չկա: Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանի առաջարկության համար՝ ասելով. «Ձեզ պահեք, շնորհակալ ենք առաջարկության համար, բայց չենք ընդունում»: