Լոնդոնում անցկացվող London Chess Classic հեղինակավոր շախմատային մրցարի վերջին երկու օրերի ընթացքում իր դիրքերը որոշ չափով բարելավեց հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մեկնարկային երկու պարտիաներում կրած պարտությունից հետո, նա դեկտեմբերի 3-ին սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հետ, իսկ դեկտեմբերի 4-ին սևերով 76-րդ քայլին պարտության մատնեց անգլիացի Լյուք Մաքշեյնին:
Այսօր մրցաշարում հանգստի օր է, իսկ վաղը Արոնյանը սպիտակներով խաղալու է Վլադիմիր Կրամնիկի դեմ:
Դեկտեմբեր 3, 3-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) – Վիշի Անանդ (Հնդկաստան) ½:½
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) ½:½
Գավեյն Ջոնս (Անգլիա) – Հիկառու Նակամուրա (ԱՄՆ) ½:½
Մայքլ Ադամս (Անգլիա) – Յուդիթ Պոլգար (Հունգարիա) 1:0
Դեկտեմբեր 4, 4-րդ տուր
Լյուք Մաքշեյն (Անգլիա) – Լևոն Արոնյան (Հայաստան) 0:1
Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) – Գավեյն Ջոնս (Անգլիա) 1:0
Հիկառու Նակամուրա (ԱՄՆ) – Մայքլ Ադամս (Անգլիա) ½:½
Վիշի Անանդ (Հնդկաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) ½:½
Մրցաշարային աղյուսակ
1. Կառլսեն – 10 միավոր
2. Կրամնիկ – 8
3. Ադամս 7
4. Նակամուրա – 5
5. Արոնյան – 4
6. Անանդ – 3
7.Ջոնս – 2
8-9. Պոլգար, Մաքշեյն – 1
Հ.Գ. Մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1:
Լուսանկարը՝ Ռեյ Մորիս-Հիլ