ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իռլանդիա՝ դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով:
Ինչպես հաղրոդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին,նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Նալբանդյանը, ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված չէ: