Home / Հայաստան / 2012-ի Չեմպիոնների Լիգան մոտենում է ավարտին. վերջին խաղերն այսօր

2012-ի Չեմպիոնների Լիգան մոտենում է ավարտին. վերջին խաղերն այսօր

Դեկտեմբերի 4-ին ավարտվեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը A, B, C և D խմբերի համար: Քանի որ այս խմբերում հիմնականում ամեն ինչ պարզ էր մինչև վերջ տուրը, թիմերից մի քանիսն իրենց թույլ տվեցին կիսապահեստային կազմերով խաղալ: Մասնավորապես, Մադրիդի «Ռեալի» կազմում խաղադաշտ էին դուրս եկել Ռաֆայել Վարանը, Նաչոն, Անտոնիո Ադանը, Կական: Դա չխանգարեց «Ռեալին» ցույց տալ հարձակվողական ողջ ներուժը. Ամստերդամի «Այաքսը» 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ խփելով միայն մեկը: «Ռեալի» կազմում գոլերը հեղինակեցին Ռոնալդուն, Կական և Խոսե Կալյեխոնը երկու անգամ:

Երեկվա հանդիպումներից ամենամարտականը Պարի Սեն-Ժերմեն  – Պորտու խաղն էր: Թիմերը պայքարում էին խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար: Առաջին խաղակեսում հակառակորդները մեկական գնդակ փոխանակեցին, իսկ երկրորդ խաղակեսում որոշիչ դարձավ պորտուգալական ակումբի դարպասապահ Էլտոնի կոպիտ սխալը, ով չկարողացավ ֆիքսել գնդակը Էսեկիել Լավեցիի հարվածից հետո:

Այսօր պայքարի մեջ կմտնի Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինական թիմը սեփական հարկի տակ ընդունելու է իտալական «Յուվենթուսին», և անգամ ոչ-ոքիի դեպքում խմբում առաջին տեղը կզբաղեցնի:

A խումբ

Պարի Սեն-Ժերմեն (Ֆրանսիա) – Պորտու (Պորտուգալիա) 2:1

Դինամո Զագրեբ (Խորվաթիա) – Դինամո Կիև (Ուկրաինա)  1:1

Պարի Սեն-Ժերմեն – 15  միավոր, Պորտու – 13, Դինամո Կիև – 5, Դինամո Զագրեբ – 1

B խումբ

 

Օլիմպիակոս (Հունաստան) – Արսենալ (Անգլիա)  2:1

Մոնպելյե (Ֆրանսիա) – Շալկե 04 (Գերմանիա) 1:1

Շալկե 04 –  12, Արսենալ – 10, Օլիմպիակոս – 9, Մոնպելյե – 2

C խումբ

 

Միլան (Իտալիա) – Զենիթ (Ռուսաստան) 0:1

Մալագա (Իսպանիա) – Անդերլեխտ (Բելգիա) 2:2

Մալագա – 12, Միլան – 8, Զենիթ – 7, Անդերլեխտ –  5

D խումբ  

 

Ռեալ (Իսպանիա) – Այաքս (Հոլանդիա) 4:1

Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) – Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 1:0

Բորուսիա –  14, Ռեալ – 11, Այաքս – 4, Մանչեսթեր Սիթի – 3