Home / Հայաստան / Գալիք երկու օրերին՝ Հայաստանում առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի

Գալիք երկու օրերին՝ Հայաստանում առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում սպասվում է ձյուն: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-16-ը հատկապես ցերեկը կնվազի 7-9, արևելյան շրջաններում 10-13 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև, 15- ին, 16-ին՝ ձյուն: