«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ իր կուսակիցներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը` անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում:
Արամ Սարգսյանը բացատրել է, որ այս փուլում իմաստ չունի լինել պարտվողների շարքում և պետք է սպասել ավելի հարմար պահի, գրում է «168 ժամ» թերթը: