ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանությունը հավատարիմ կմնա օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությանը: Այս մասին ոստիկանության օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտատարել է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Շտաբը ստեղծվել է փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու հարցերը քննարկելու համար, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը:
Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը: