Home / Հայաստան / Փաշինյանը ՀՀՇ համագումարին ներկա չէ. Մանուկյանը հորդորում է ինտրիգ չփնտրել

Փաշինյանը ՀՀՇ համագումարին ներկա չէ. Մանուկյանը հորդորում է ինտրիգ չփնտրել

Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է լինել այն թեկնածուն, որին անվերապահորեն կպաշտպանեն Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր կուսակցությունները: Այս մասին ՀՀՇ-ի համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկի՝ «Ազատության» ղեկավար Հրանտ Բագրատյանը հայտարարել է իր առաջադրման մասին, Զուրաբյանը պատասխանել է, թե Բագրատյանը Կոնգրեսում իր առաջադրման հարցը չի քննարկել, հետևաբար, ինքը չի կարող ասել, թե հետագայում ինչ որոշում կկայացնի Բագրատյանը:

Զուրաբյանից նաև հետաքրքրվել են, թե ինչու համագումարին ներկա չէ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ համակարգողը պատասխանել է, թե ինքը համագումարի հյուրն է և չի խառնվել ՀՀՇ-ի ներքին կազմակերպչական հարցերին, ուստի՝ չգիտի, թե ով է հրավիրվել և ով է հրավերը մերժել:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նույն հարցին ի պատասխան՝ հորդորել է ինտրիգ չփնտրել և նշել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ուշացած գալ: