Հունվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի Լանսեր»-ի ուղևորուհին` 54-ամյա Գեղանուշ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են Ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: