Home / Տեսանյութեր / Որդին մոր հետ վիճաբանելուց հետո նրան խեղդամահ է արել

Որդին մոր հետ վիճաբանելուց հետո նրան խեղդամահ է արել

Հունվարի 28-ին, ժամը 07.55-ին, 44-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ոստիկանությանը հայտնել է, որ իր մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ Մանգյանը,  աստիճաններից ընկել և մահացել է: Կնոջ դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Նույն օրը, ժամը 17.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 45-ամյա Կարեն Սենեքերիմյանը:

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր հետ և խեղդամահ անելու միջոցով սպանել նրան:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Կարեն Սենեքերիմյանը ձերբակալված է: