«Ռուսաստանի ձայն» (Голос России) ռադիոկայանը միակողմանի խզել է պայմանագիրը «Ռադիո Հայի» հետ:
«Ռադիո Հայի»-ի տնօրինության տարածած հայտարարության մեջ ասված է. «2013թ. փետրվարի 1-ից «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում դադարեցվելու է: Ռուսաստանյան ռադիոկայանը, խախտելով պայմանագրի դրույթները, միակողմանի խզել է «Ռադիո Հայի» հետ կնքած պայմանագիրը»:
Հայտարարության համաձայն՝ պատճառը «Ռադիո Հայ»-ի խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ շինծու ընտրությունների դեմ հայտարարած հացադուլն է: