Երեկ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի գյուղապետի տեղակալը մի խումբ մարդկանց հետ քարոզչական նյութերի համար սահմանված տեղերից հավաքել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի քարոզչական նյութերը՝ հիմնավորելով, թե իբր դրանց համար վճարում չի կատարվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ թեկնածուի շտաբից հայտնել են, որ նման նյութերը փակցնելն ու տեղաբաշխելն անվճար է:
Նույն տեղում փակցված Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական նյութերը նույն մարդիկ ձեռք չեն տվել: Միջադեպի առնչությամբ համապատասխան բողոք է ներկայացվել ոստիկանություն: