ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրիում երկու պատգամավորների՝ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի և «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
Շարմազանովն ասել է, որ ինքը զրուցել է Սուքիաս Ավետիսյանի հետ, ով նշել է, որ Գյումրիում որևէ արտառոց բան չի եղել:
«Սուքիաս Ավետիսյանն իրեն շատ կոռեկտ է պահել: Պարզապես բոլոր պատգամավորները և բոլոր քաղաքական գործիչները՝ սկսած մեզանից, անկախ իրենց դիրքից և իրենց հույզերի առատությունից պետք է ընտրական տեղամասերում և ոչ միայն ընտրական տեղամասում պահպանեն կոռեկտություն»,- ասել է Շարմազանովը և հավելել՝ «խոսքը Սուքիասի մասին չէ»:
Նշենք, որ YouTube կայքում օգտատեր Emma Baghdasaryan-ը տեղադրել է Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից մի հատված: