ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, համաձայն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքների, փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ստացել է 861 հազար 160 քվե, ինչը կազմում է բոլոր քվեարկած մարդկանց 58,64 տոկոսը:
Ըստ ԿԸՀ-ի՝ երկրորդ տեղում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 539 հազար 672 ձայն (36,75), երրորդը Հրանտ Բագրատյանն է՝ 31643 (2,15%), չորրորդը Պարույր Հայրիկյանն է՝ 18093 (1,23%), ապա Անդրիաս Ղուկասյանը՝ 8328 (0,57%), Վարդան Սեդրակյանը՝ 6203 (0,42%) և Արման Մելիքյանը՝ 3516 (0,24%):
ԿԸՀ-ն ժամը 07:00-ի դրությամբ մշակել է 1988 ընտրտատեղամասերի արդյունքները: