Այսօր ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում, որտեղ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է անցկացրել: Նա հայտարարել է, որ փետրվարի 18-ին ժողովուրդը Հայաստանի 1988 ընտրատեղամասերում հեղափոխություն է իրականացրել:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրն այժմ դե ֆակտոն հաղթանակը դե յուրե հաղթանակ դարձնելն է:
«Ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Բռնությո’ւն, քո անկումը անկասելի է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: