Գյումրին ընտրությունների արդյունքների և քվեաթերթիկների անվավերության առումով ամենաէկզոտիկ քաղաքն է եղել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, մոտ 3 տասնյակ քվեածրարներում դրված են եղել պահպանակներ, վրան՝ գրված՝ Սամվել Բալասանյան (Գյումրիի քաղաքապետ):
Հիշեցնենք, որ Գյումրիում առավել մեծ թվով ձայներ է հավաքել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շրջանցելով Սերժ Սարգսյանին: