Արդեն երրորդ օրն միջազգային շուկայում արձանագրվում է պղնձի գնի կտրուկ նվազում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 7 հազար 831 դոլար, որը այս տարվա ամենացածր ցուցանիշն է, իսկ ընդամենը 5 օր առաջ պղնձի միջազգային գինը 8 հազար 255 դոլար էր:
«Սա կարևոր է այնքանով, որ Հայաստանից արտահանման մեջ պղնձի հանքաքարի մասնաբաժինը չափազանց մեծ է և ՀՀ տնտեսական ցուցանիշները մեծապես կախված են պղնձի միջազգային գներից: Ի դեպ, սպասումներ կան, որ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների միջազգային գները կշարունակեն նվազել նաև առաջիկայում», – նշում է թերթը: