Ապրիլի 9-ին ՎՃռաբեկ դատարանը որոշում է կայացրել երեք օրով ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Պատճառը վերջինիս հոր մահն է: Դատարանը Տիգրանին թույլատրել է մասնակցել հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը: Այս մասին հայտնում է Lurer.com կայքը:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը 2012-ի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման, իսկ նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է նրանց բողոքները: Մարտի 21-ին Վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել ակտիվիստների վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:
Տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ: Պաշտպանական կողմը պնդում է, որ այս օրը երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, նրանց ծեծի են ենթարկել, ոստիկանական բաժնում խախտվել են երիտասարդների և փաստաբանների իրավունքները:
Հիշեցնենք նաև, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն էր տարածել ՀԱԿ ակտիվիստների գործի մասին՝ հորդորելով Վճռաբեկ դատարանի գործի արդյունավետ և բազմակողմանի քննություն անցկացնել: