Այսօր Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, հարգելու է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Դա տեղի է ունենում Իսրայելի և Թուրքիայի բանակցությունների ֆոնին: Քնեսեթի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինն այդ առնչությամբ հայտարարել է.
«Որպես մարդիկ և հրեաներ, մենք չպետք է անտեսենք այլ ժողովրդի ողբերգությունը, անկախ դիվանագիտական հարաբերությունների կարևորությունից: Մենք կշարունակենք հիշել հայերի զանգվածային սպանությունների տարելիցը, չնայած ժամանակակից Թուրքիայի հետ դաշինքային հարաբերություններ ունենք»:
Այսօր այս թեմայով մեծ հոդված է լույս տեսել Al-Monitor պարբերականում: «Իսրայել. քաղաքականությունը ցեղասպանության հետևում» հոդվածի հեղինակ Ակիվա Էլդարը նշում է, որ Իսրայելը շարունակում է հերքել այդ իրադարձությունները Թուրքիայի հետ ավելի լավ դիվանագիտական հարաբերություններ ունենլու համար:
«Armenia Today» կայքը կրճատումներով ներկայացրել է Էլդարի հոդվածը:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Իսրայելը լռելու է: Հրեական պետությունը, որը երկու շաբաթ առաջ հարգել է 6 միլիոն հրեաների հիշատակը, որոնք սպանվել էր Հոլոքոսթի ժամանակ, խուսափելու է 1-1,5 միլիոն սպանված հայերի հիշատակին տուրք մատուցելուց: Նախագահ Շիմոն Պերեսը այս անգամ էլ, ինչպես անցյալում արհամարելու է դաժան ցեղասպանությունը, որը Երկրորդ Համաշխարայինից 25 տարի առաջ է տեղի ունեցալ», – մասնավորապես, նշում է Էլդարը:
Հոդվածագիրը նշում է, որ նախագահին հարկավոր է հիշեցնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պաղեստինում գործող հրեական լրտեսական ՆԻԼԻ կազմակերպության ներկայացուցիչների վկայությունները: Մասնավորապես, ՆԻԼԻ-ի անդամ Էիտան Բելքինդը, ում հաջողվել է ներմուծվել թուրքական բանակ, գրել է.
«Ես զարմացած էին, կարմիր գույնի գետ տեսնելով, արյունոտ, գլխատված, ջրում լողացող երեխաների: Սարսափելի տեսարան էր, իսկ մենք չէինք կարողանում օգնել»:
ՆԻԼԻ-ի անդամը նաև տեսել է, թե ինչպես են 5 հազար մարդու կապել, նրանց շուրջ չոր մոլախոտ և բույսեր լցրել ու վառել:
1916 թվականին ՆԻԼԻ-ի ղեկավար Ահարոն Արոնսոնը Բրիտանիայի կառավարությանը ներկայացրած զեկույցում նշել է, որ «հայերի զանգվածային սպանությունները Թուրքիայի կողմից լավ ծրագրված գործողությունների հետևանք էին, իսկ գերմանացիները մասնակցել են այդ խայտառակ գործընթացին»:
Եզրափակելով հոդվածը՝ Էլդարը նշում է, որ Իսրայելի նախագահի գրասենյակը չի պատասխանել Al-Monitor-ի հարցմանը՝ արդյոք նախագահը փոխել է Հայոց Ցեղասպանության մասին իր կարծիքը: