Ապրիլի 25-ին, ժամը 15.30-ին ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 17-ամյա Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և փամփուշտատուփ՝ լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով:
ՀՀ ոստիկանության համաձայն` Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է հասցրել իր հորը: Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել է:
Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը փոխհրաձգության ընթացքում վիրավորված Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) որդին է: Մյուս վիրավորվածը՝ Արտյոմ Կարապետյանը, նույն օր մահացել է հիվանդանոցում: