Այսօր Ազգային ժողովում հերթական նիստի ընդիմջմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին է մոտեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրանց զրույցից հետո լրագրողները պատգամավորից հարցրել են՝ ինչի մասին էր զրույցը:
Փաշինյանն ասել է, որ վարչապետը ցանկացել է իր կարծիքն իմանալ Հայաստանի զարգացման կոնցեպտների մասին, և նրա հարցերը կրել են հիմնականում փիլիսոփայական շեշտադրումներ:
Վարչապետը խնդրել է պատասխանել գրավոր:
Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, իր հերթին, ասել է, որ իրեն հետաքրքրում է բոլորի տեսակետը, այդ թվում՝ լրագրողների: