2012 թվականի վերջի դրությամբ աշխարհում նավթի պաշարներով առաջատարը Վենեսուելան է՝ 297.6 միլիարդ բարել: Այս տվյալները զետեղված են «Բրիտիշ Պետրոլեում» (BP) բրիտանական նավթային ընկերության հրապարակած վիճակագրական զեկույցում:
Նավթի պաշարներով երկրորդն է Սաուդյան Արաբիան՝ 265.9 միլիարդ բարել, երրորդը Կանադան է՝ 173.9 միլիարդ, չորրորդը Իրանն է՝ 157, հինգերորդը Իրաքը՝ 150:
Նավթի պաշարներով ամենահարուստ երկրների ցանկում Ռուսաստանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 87.2 միլիարդ բարել: Ադրբեջանի պաշարները, ըստ BP-ի գնահատականի, կազմում են 7 միլիարդ բարել:
Գազի պաշարներով աշխարհում առաջինը Իրանն է՝ 33.6 տրիլիոն խորհանարդ մետր: Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 32.9 տրիլիոն խմ, երրորդը Քաթարն է՝ 25.1: Ադրբեջանի գազի պաշարները կազմում են 0.9 տրիլիոն խորհանարդ մետր: