Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) պաշտոնատար անձինք ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր են օտարել և վաճառել: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կայքը՝ նշելով, որ իրերի արժողությունը 18 միլիոն 286 հազար դրամ է: Փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: Վերոնշյալ պաշտոնյաները, որոնց անունը ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ չի նշվում, մեղադրվում են ուրիշի գույքը յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաև պաշտոնական անձի կողմից պարտականությունների չկատարման մեջ:
Պաշտոնական վարկածի համաձայն, վերոնշյալ անձինք «Երևանի» Ադամանդ ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2 միլիոն 251 հազար դրամով ապօրինի օտարել են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը և վաճառել են այլ անձի: