Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ ինքը ilur.am կայքի լրագրողին չի հայհոյել: Մինչդեռ կայքի տարածած տեսանյութում այլ բան է լսվում:
«Ասել եմ՝ ես քու… նեռվերը չունեմ պիտի ասեի, բայց չկարողացա, որովհետև նեռվայնացած էի: «Գնա, ես քու…» իմ արտահայտությունը այսպես է եղել», – yerkir.am-ի հետ զրույցում ասել է Նավասարդյանը:
Նա ասել է, որ չէր կարելի մտածել, թե ինքը ընդունակ է հայհոյելու լրագրողին, քանի որ իր կրթությունը և դաստիարակությունը դա անել թույլ չէին տա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ լրագրողը մոտեցել է Նավասարդյանին և փորձել է հարց ուղղել վերջինիս, իսկ Երևանի տրանսպորտի վարչության պետը բռունցք է անում ու հայհոյում է լրագրողին ՝ ասելով. «Գնա, քու…մ»:
Այսօր առավոտից քաղաքացիական ակտիվիստները լրագրողի և Նավասարդյանի խոսակցության տեսաձայնագրությունը դնում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պատին՝ պահանջելով հեռացնել աշխատանքից Նավասարդյանին կամ նկատողություն անել: Մենք փորձեցինք քաղաքապետարանի դիրքորոշումը ճշտել այս հարցի շուրջ, սակայն քաղաքապետարանի հասարակությաւն հետ կապերի բաժնում առավոտից հեռախոսազանգերին չեն պատասխանում: