Կառավարությունում կասկածում են, թե բուհերում ուսման վարձերի թանկացումով ռեկտորները տեխնիկական վերազինման, սոցիալական խնդիրներ կամ աշխատավարձի հարց են լուծում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ առաջիկայում, հնարավոր է, ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր և ստուգումներ անցկացնի։
«Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն», – նշում է թերթը։
Նշենք, որ ուսման վարձերը թանկացել են 5 համալսարաններում՝ ԵՊՀ, Ճարտարագիտական, Տնտեսական, Թատերական և Կոնսերվատորիա: Երեկ ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել ԿԳ նախարարության մոտ, իսկ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե իր գերատեսչությունը վարձերի թանկացման հետ կապ չունի: