Հայաստանի Կենտրոնական բանկը տարբեր մեխնիզմների է դիմում՝ լուծելու համար մի խնդիր. տոկոսադրույքը բարձրացնելով, դրամներ ստերիլիզացնելով՝ իրականից ավելի քիչ գնաճ ցույց տալու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ըստ փորձագետի՝ սխեման հետևյալ կերպ է աշխատում. գնաճը հաշվելիս մոտ 400 հարյուր ապրանքների գների փոփոխությունն է հաշվի առնվում Այդ թվում են այնպիսի ապրանքներ, որոնք հիմնականում բնավ չեն օգտագործում կամ շատ հազվադեպ են օգտագործվում, օրինակ՝ DVD-ներ կամ ճենապակյա լամպեր, որոնց գները չեն փոխվում կամ իջնում են, քանի որ դրանք ոչ ոք գնում: Մինչ հացի գինը 20%-ով բարձրանում է, DVD-ի գինը այդքանով իջնում է, արդյունքում գնաճը զրո է կազմում: Մեսրոբյանի խոսքով՝ այսպիսով ստացված գնաճի ցուցանիշը կարող է օգտագործվել ինչ-որ գիտական հետազոտություններում, բայց ոչ երբեք իրական տնտեսական վիճակը գնահատելու համար:
Լուսանկարը՝ 1in.am