Օգոստոսի 18-ին, ժամը 18.14-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 12 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Երկրաշարժին նախորդել է 2.4 մագնիտուդով նախացնցում:
Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ: