Բավական լարված հարաբերություններ են ձևավորվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի (լուսանկարում) և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի միջև, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Խոսակցություններ կան, որ պատճառը այս երկու հոգևոր անձանց ազդեցությունների ոլորտն է։ Այս պարագայում խոսքը ոչ թե բիզնես հետաքրքրությունների մասով ազդեցության ոլորտների մասին է, այլ մասնավորապես՝ կադրային քաղաքականության։ Կճոյանին սկսել է նյարդայնացնել այն հանգամանքը, որ կաթողիկոսը միջամտում է իր կադրային քաղաքականությանը, ուստի վերջինս սկսել է կաթողիկոսի դեմ ինչ-ինչ գործընթացներ հրահրել։ Ասում են նաև, որ կաթողիկոս էլ անհանգստացած է, որովհետև մտածում է, որ տեղն եկած տեղը Կճոյային կարող է սատարել Հանրապետական կուսակցությունը, այսինքն՝ իրշխանությունը, իսկ ինքն այդ պարագայում միայնակ կմնա ռեժիմի դեմ պայքարում», – գրում է թերթը: