Օգոստոսի 19-ին, ժամը 21.05-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Նշենք, որ երկու օրվա ընթացքում Մեղրիի մոտ գրանցված արդեն 2-րդ երկրաշարժն է: Նախորդ երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 18-ին, ժամը 18:14-ին: Էպիկենտրոնը գտնվել էր Մեղրիից 12 կմ դեպի հարավ, երկրաշարժը զգացվել էր Մեղրիում և Ագարակում 3-4 բալ ուժգնությամբ: