Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի բոլոր այցերի վերաբերյալ նախագահականի տեղեկատվության վարչությունը «ժամանակին և պատշաճ տեղեկություններ է հրապարակում»
«Խնդրում եմ՝ հետևեք պաշտոնական հաղորդագրություններին», – ասել է Սաղաթելյանը:
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա պետք է կայանար օգոստոսի 15-ից 17-ը:
«Սակայն քանի որ այդ օրերին Վ. Պուտինը մեկնել էր Ադրբեջան, ՌԴ նախագահի հետ հանդիպումը հետաձգվել էր», – գրում է թերթը:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում էր օգոստոսի 13-14-ին: