Երևանում նախարությունների, դատատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքրի առջևում գտնվող տարածքների ավտոկանգառները նշված չեն կարմիր գծերով, գրում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը: Սեպտեմբերի 1-ից կարմիր գծերով նշված կայանատեղիները վճարովի են լինելու:
Թերթը նշում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երևանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի։
«Այս արտոնությունից կարող են օգտնվել դատավորները, դատախազները, բարձրաստիճան ոստիկանները, բանկում աշխատողներն ու այս «դասին» պատկանող մնացած մարդիկ: Ինչպես տեսնում եք, այս հարցում ևս արդարություն և սոցիալական հավասարություն ակնկալելն անիմաստ զբաղմունք է։
Ստացվում է՝ հարուստներն ու վճարունակները «ազատված են» այս նոր «հարկատեսակից», իսկ այն քաղաքացիները, որոնք մի կերպ են կարողանում օրվա հացի գումար աշխատել, օրինակ, տաքսիստները, ստիպված են վճարել, որպեսզի կարողանան օգտվել ավտոկանգառներից», – նշում է «ՉԻ»-ն: